Jump to content

Բենիամին Սավշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բենյամին Սավշեկից)
Բենիամին Սավշեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 24, 1987(1987-03-24)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
Հասակ՝177 սանտիմետր
Քաշ՝74 կիլոգրամ[2]

Բենիամին Սավշեկ (սլովեն.՝ Benjamin Savšek, մարտի 24, 1987(1987-03-24)[1], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), սլովենացի կանոեիստ (սլալոմ), Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր[3]։ Միջազգային մակարդակում սկսել է հանդես գալ 2002 թվականին[4]։

Սպորտային կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավշեկի թիավարությամբ զբաղվել սկսել է Սավա գետի վրա 1996 թվականին։ 2002 թվականից Բենիամինը սկսել է հանդես գալ պատանիների աշխարհի առաջնություններում։ Աշխարհի մեծահասակների առաջնություններում սլովենացի մարզիկը սկսել է հանդես գալ 2009 թվականից, սակայն երկար ժամանակ մեդալ նվաճել չի հաջողվել։ Սավշեկի համար լավագույն արդյունքները դարձել են 4-րդ և 5-րդ տեղեր թիմային հաշվարկում, որոնք նա զբաղեցրել է 2009 և 2010 թվականների առաջնություններում։ 2009 թվականի աշխարհի առաջնության արդյունքներով Սավշեկն զբաղեցրել է բարձր 2-րդ տեղը, հաջորդ անգամ սլովենացին այդ նվաճումը կրկնել է միայն 2015 թվականի արդյունքներով։ 2012 թվականի գարնանը Բենիամինը նվաճել է Եվրոպայի առաջնությունների իր առաջին մեդալը՝ դառնալով երրորդը անհատական առաջնությունում։

Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը հանդես է եկել միայնակ կանոեիստների մրցումներում։ Նախնական փուլի առաջին փորձից հետո Բենիամինը, որն անցել է առանց սխալների, գրավել է առաջատարի դիրքը։ Երկրորդ փորձի ժամանակ Սավշեկը անհաջող է հանդես եկել և երկու փորձերի լավագույն արդյունքով գրավել է երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ փուլը բաղկացած էր մեկ փորձից։ Մրցատարածությունում Սավշեկը ցույց է տվել մրցատարածությունն անցնելու երկրորդ ժամանակը, ինչը տուգանային միավորների բացակայության դեպքում նրան թույլ է տվել երկրորդ տեղով դուրս գալ վճռորոշ փուլ։ Սակայն մմրցումների եզրափակիչը սլովենացին անհաջողությամբ է ավարտել։ Մրցատարածությունն անցնելու ժամանակ Սավշեկը բաց է թողել երկու դարպաս և վաստակել է 108 միավոր տուգանք, ինչի արդյունքում հետ է մղվել վերջին 8-րդ տեղը։

2013 թվականի աշխարհի առաջնությունում Սավշեկը նվաճել է աշխարհի առաջնությունների առաջին մեդալը, որը դարձել է նրա երրորդ մեդալն անձնական հաշվարկում։ Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բենիամինը կարողացել է բարելավել իր ցուցանիշները՝ դառնալով արծաթե մեդալակիր անհատական մրցաշարում և բրոնզե մեդալակիր թիմային մրցաշարում։ Այդ նույն արդյունքը սլովենացին կրկնել է նաև 2015 թվականի աշխարհի առաջնությունում։

2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սավշեկը մասնակցել է Ս-1 կարգի մրցումներին, որտեղ գրավել է 8-րդ տեղը[5]։ Չորս տարի անց՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 6-րդ տեղը նույն մրցաշարում։ Տոկիոյում 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ավելի է բարելավել իր արդյունքները Ս-1 կատեգորիայում՝ նվաճելով ոսկե մեդալ[6]։

  • Տարվա մարզիկ Լյուբլյանայում (2013, 2014)

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամուսնացած է, ունի դուստր՝ Անայան (2011) և որդի՝ Առնեյը (2015)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Olympedia — 2006.
  2. https://www.olympedia.org/athletes/125768
  3. «Benjamin SAVSEK (SLO)». CanoeSlalom.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Benjamin Savsek». london2012.com. London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  5. https://web.archive.org/web/20200418085113/https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/benjamin-savsek-1.html. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Results (Tokyo)» (PDF). Olympics (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Սավշեկ» հոդվածին։